Դեկտեմբրի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։ Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունն օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝ ավագանում լինելով փոքրամասնություն։
Այս մասին գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը՝ շարունակելով.
«Նրանց անօրինական գործողությունների հետ կապված՝ մենք դիմել ենք դատարան՝ հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։
Այսօր՝ ժամը 10:00-ին, պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։
Հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները՝ ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝ մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։
ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։
Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք»:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…