Լրահոս 24/7

Թվային գործընթացները պետք է մարդկանց համար ամենօրյա գործնական նշանակություն ունենան. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին:

Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ գործընթացի գործակալ գերատեսչության հարցը լուծենք: Եվ կա առաջարկ, որ այդ հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը և բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ: Մանավանդ, երբ հիմա ուսումնասիրում ենք փորձը և փորձում ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացն այն երկրներում, որոնք այս ոլորտում լուրջ հաջողություններ ունեն, գալիս ենք այն եզրակացության, որ շատ կարևոր է, որպեսզի թվային գործընթացները մարդկանց համար ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան և կիրառելի լինեն: Մյուս կողմից, գործընթացները զարգացնենք այնպես, որ մարդկանց համար անխուսափելի դառնա թվային պլատֆորմների հետ աշխատելը»:

Հաջորդիվ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի և փոխնախագահ Ներսես Երիցյանի կողմից քննարկման է ներկայացվել թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների և ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձևավորման և թվային լուծումների միջոցով ներառական և անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է: Առաջարկվում է միջոցառումներ իրականացնել թվային բարեփոխումների, տվյալների փոխգործելիության և կառավարման համակարգերի ձևավորման, էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, կիբերանվտանգության ապահովման, ինտերնետ հասանելիության բիզնես մոդելի մշակման, թվային գրագիտության և կարողությունների ձևավորման, էլեկտրոնային առևտրի և ծառայությունների խթանման ուղղություններով: Արդյունքում ակնկալվում է հասարակության, տնտեսության և կառավարության համընթաց թվային փոխակերպում և ազգային թվային ծառայությունների միասնական հարթակի ձևավորում: Նախատեսվում է գործընթացում պրոֆեսիոնալ փորձագետների ներգրավում և գնահատման ցուցանիշների համակարգի ներդրում, որով կչափվեն թվային տնտեսության առաջընթացը և դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ թվային փոխակերպման կարևորագույն առաջնահերթությունը պետք է լինի էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, թվային հարթակների փոխգործելիության և կիբերանվտանգության ապահովումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները:

Թիվ 1

Recent Posts

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

10 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

51 minutes ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

1 hour ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

2 hours ago