

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան ներկայացուցիչին, մշակոյթի կցորդին և տեղեկատուական բաժնի տնօրէնին: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան:
Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի և Լիբանանի յարաբերութեանց և յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան և Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջև շարունակուող երկխօսութեան: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետևի երկխօսութեան գործընթացքին և հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:
Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան և ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան և մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…