«Կառավարությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում հանրակրթության բնագավառում»,- այսօր` դեկտեմբերի 28-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ներկայացնելով 2021թ. կատարված աշխատանքները:
Նախարարը խոսելով հանրակրթության բնագավառում կապիտալ բնույթի ծախսերից` դպրոցաշինությունից, նշեց, որ 2021թ. ԿԳՄՍ բյուջեով իրականացված տարբեր ծրագրերում` կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց. «Ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են կատարվել, 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայումս ընթացքի մեջ են Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը` նոր չափանիշների ներդրմանն ընդառաջ: Կապանի խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ»:
Խոսելով հանրակրթության բնագավառի բովանդակային մասից նախարարը հիշատակեց, որ հանրակրթության նոր չափորոշիչ է հաստատվել, ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ներդրում է իրականացվել, ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացն է վերսկսվել , ինչպես նաև վերապատրաստվել է 7.000 ուսուցիչ:
«Հանրակրթության մասին օրենքի փոփոխություն է կատարվել` բարձր լեռնային և սահմանային բնակավայրերում ուսուցիչների գործուղման կարգի և պայմանների, ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման էական բարելավում է եղել»,-նշեց Վահրամ Դումանյանն ու հավելեց, որ հաջորդ տարի տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադան և բազմաթիվ երկրների աշակերտներ կժամանեն Երևան` մասնակցելու կենսաբանություն առարկայի միջազգային օլիմպիադային. «2022թ. Հայաստանում նախատեսվում է նաև գիտության ոլորտում ամենահանրաճանաչ «STARMUS» գիտական փառատոնի անցկացումը: Շարունակվում են աշխատանքները կայուն դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում և մյուս տարի կավարտենք այս ծրագիրը»:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…