«Հայտարարվեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականությունը, ինչպե՞ս կարող է կուսակցական դեմքը լինել ԵՊՀ խորհրդում և ապահովել կրթական ոլորտում ապաքաղաքականություն»,-այսօր`դեկտեմբերի 28-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ասուլիսի ժամանակ լրագրողները նաև այս հարցն ուղղեցի նախարարին:
«Դա հնարավոր է, որևիցե խնդիր չկա այդտեղ: Պարոն Պապիկյանը գտնվում է այդտեղ, ոչ թե այն նպատակով, որ նա կուսակցության խնդիրներ քննարկի, այլ այն պատճառով, որ նախ ինքը գտնվում է այն բուհում, որն իր մայր բուհն է, ինքն այնտեղ սովորել է և իր ուսանելու տարիներին բավական ակտիվ է եղել և քաջ ծանոթ է ԵՊՀ-ին: Երկրորդ՝ պարոն Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսին մենք ունեցել ենք նախկինում` օրինակ, երբ ԵՊՀ-ն իր համեստ բյուջեից 120 և մի քիչ էլ առավել մլն դրամ փոխանցում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ամեն տարի և ոչ միայն ԵՊՀ-ն էր փոխանցում, այլ բոլոր պետական բուհերը: Պարոն Պապիկյանը նրա համար է, որ նման բան չլինի և ես վստահ եմ, որ չի լինի»,-ի պատասխան հարցի` արձագանքեց նախարարը:
«ԵՊՀ-ում երբ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն արվեց` անձամբ ես դեմ էի այդ փոփոխությանը և հիմա մենք` Պապիկյանի հետ նաև տարկետման մեխանիզմների հարցն ենք քննարկում, որպեսզի չխախտվի անընդհատ կրթության սկզբունքը բոլոր մասնագիտությունների գծով»,-հավելեց նա:
Դումանյանը հիշատակեց նաև, որ երբ «Կրթության և գիտության մասին» օրենքում իրենք փոփոխություն էին արել և ընդգծել էին, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդում, սակայն այդ օրենքը ճանաչվեց հակասահմանադրական: Նա ընդգծեց, որ իրենց նոր մշակած «Կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունը երբ ընդունվի ոչ մի քաղաքական անձ չի լինի բուհերի խորհուրդներում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…