Լրահոս 24/7

Ղազախստան ուղարկված խաղաղապահների թիվն այնքան չէ, որ մեր սահմանին իրավիճակ փոխվի. Սարգսյան

Հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու պատճառով մեր երկրի սահմաններն անպաշտպան չեն դառնա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե ռիսկային չէ՞ զորախումբ ուղարկելը մեկ այլ երկիր, երբ քո իսկ սահմաններին իրավիճակը լարված է։

«Ռիսկային խնդիր չկա, որովհետև այդ 100 զինծառայողի բացակայությունն այն թվաքականը չէ, որ ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը հստակ հայտնել էր, թե ինչ գործառույթ են իրականացնելու Ղազախստան ուղարկված հայ խաղաղապահները. նրանք պետք է կարևորագույն օբյեկտների պահպանությամբ զբաղվեն։

Հարցին, թե կա՞ն ժամկետներ` երբ հայրենիք կվերադառնան Ղազախստան գործուղված խաղաղապահները` փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետներ նշել չի կարող։ Սակայն, ըստ նրա, հենց Ղազախստան ուղարկելու ժամանակ նշվել է, որ սահմանափակ ժամանակով են խաղաղապահները մնալու այնտեղ։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

6 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago