Հաղորդագրություններն այն մասին, թե Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում Է Չինաստանում, անհիմն են: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե Նազարբաեւն իբր ինքնաթիռով մեկնել Է Չինաստան:
«Դա միանգամայն անհիմն տեղեկատվություն Է: Մենք ուշադրությունն ենք դարձրել, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել Է, թե ներկայում Նազարբաեւը գտնվում Է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում»,- հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Նազարբաեւի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ Ղազախստանի նախկին նախագահը գտնվում Է Նուր Սուլթանում եւ բոլորին հորդորում Է համախմբվել երկրի ղեկավար Կասմ-Ժոմարտ Տոկաեւի շուրջը մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի ամբողջականությունն ապահովելու համար:

















