

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում 2020 թվականից հետո սկսել են վերականգնվել ։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է ընդամենը 16,3 մլն դոլար, ապա 2021 թվականի հունվար-սեպտեմբերին` 10 անգամ շատ` 162,2 մլն։
Առաջին տեղում Ռուսաստանից ներդրումներն են, որոնք 2020թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել էին 35 մլն դոլարով, իսկ 2021թ–ի հունվար–սեպտեմբերին կազմել են 52 մլն դոլար, այդ թվում՝ նոր կապիտալ ներդրումների հաշվին («Հարավկովկասյան երկաթուղի», «Ռուսալ-Արմենալ» գործարան և այլ ձեռնարկություններ):
2021-ին Հայաստանում ավելացել է նաև Գերմանիայից և Իտալիայից ներդրումների ծավալը` կազմելով համապատասխանաբար` 56,8 և 20,8 մլն դոլար (նախորդ տարվա 45,1 և 18,5 մլն–ի փոխարեն)։ Հիմնականում ներդրումները կապված էին Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ, որն իրականացվել է իտալական «Renco» և գերմանական «Siemens» ընկերությունների կողմից։
Վերականգնվել են նաև Իրանից եկող ներդրումները` կազմելով 11,5 մլն դոլար։ Եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք զրոյական մակարդակի վրա էին, քանի որ իրանական կողմը գրեթե կանգնեցրել էր Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախ` կորնավիրուսի համավարակի, ապա` Արցախյան պատերազմի հետևանքով։
Իսկ արդեն 2021թ–ից սկսած` իրանական «Sunir» ընկերությունը վերսկսել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը։2021թ–ին Մեծ Բրիտանիայից ներդրումները կազմել են 6,2 մլն դոլար, Նիդեռլանդներից՝ մոտ 1,8 մլն, Արգենտինայից` 3,9 մլն` պայմանավորված Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների շահագործման, «Կարաս» գինեգործական ընկերության աշխատաքով։
Իսկ, օրինակ, բրիտանական Ջերսի կղզին հայաստանյան ներդրողների շարքում գրեթե չի նկատվում, ինչը նշանակում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքի համար պայքարող «Լիդիան Ինթերնեյշնլը» անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում որևէ ֆինանսական գործողություն չի իրականացրել։Ֆրանսիական ներդրումների արտահոսքը Հայաստանից ևս շարունակվում է. եթե 2020թ–ին այդ երկրից ներդրումները կազմել են 2,3 մլն, ապա 2021-ին` 3,2 մլն դոլար։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…