ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», – նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։














