Լրահոս 24/7

Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ 

Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։ Այսօր, անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։ 

 Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է։ Զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ 

 Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։ 

 Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Իրականացվում են հողային աշխատանքներ։ Երկարությունը 11 կիլոմետր է։

Թիվ 1

Recent Posts

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

10 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

25 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

37 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

55 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

1 hour ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago