

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։ «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։
Նախագահը կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։
Հանրապետության նախագահ Սարգսյանն այցելել է նաև «Էքսպո 2020»-ը հյուրընկալող՝ Արաբական Միացյալ Էմիրությունների տաղավար, ծանոթացել ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…