Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2019թ-ի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»,- գրել է Չավուշօղլուն:
Cenap Cumhurbaşkanı Aliyev’in Sayın Cumhurbaşkanımıza geçen hafta ilettiği üzere Azerbaycan Türk vatandaşlarına 1 Eylül’den itibaren vizeyi kaldırıyor. “Bir Millet iki Devlet”e yakışan oldu! @RTErdogan @presidentaz pic.twitter.com/JOzB3FY1mu
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) July 25, 2019

















