Քաղաքականություն

Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին

Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը և կարող են Ուկրաինայի իշխանությունների տաք գլուխները մտցնել ինքնահռչակ Դոնբասի հարցը ուժով լուծելու գաղափարը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն պատրաստում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Նրա խոսքով՝ այդ դեպքում ռուսական բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել։

«Բոլոր այդ հայտարարությունները կարող են նպաստել իրավիճակի ապակայունացմանը, քանի որ դրանք կարող են միանգամայն սխալ հույսեր ներշնչել Ուկրաինայի տաքգլուխ որոշ ներկայացուցիչների, ուկրաինական ղեկավարությանը, որը, ինչպես ասում են, սուսիկ-փուսիկ կարող է որոշել վերսկսել քաղաքացիական պատերազմն իր երկրում և փորձել ուժային եղանակով լուծել հարավ-արևելքի խնդիրը: Մենք մտավախություններ ունենք այդ կապակցությամբ»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների համար մեկնաբանելով Բայդենի կոշտ հայտարարությունները։

Պատասխանելով Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից հետո միայն հասկանալի կդառնա, թե երբ երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, կորոշեն անձամբ միանալ գործընթացին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

6 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago