

Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Հայաստանում ԱԷԿ-ի բլոկների կառուցման հնարավոր համագործակցության վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։Մասնավորապես, Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։Նշենք, որ «Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:«Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
Մասնավորապես, այս տարի կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետները նախագծել և իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…