Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի ցանկությունն իր տարածքում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է TASS-ը։
-Մեզ մտահոգում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է պատերազմական մթնոլորտ։ Մենք հույս ունենք անցկացնել Պուտինի և Զելենսկու հանդիպումը։ Հաջորդ ամսվա սկզբին ես կայցելեմ Ուկրաինա,- ասել է Թուրքիայի նախագահը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Էրդողանը հավելել է, որ մեծ նշանակություն է տալիս ինչպես Պուտինի այցին Թուրքիա, այնպես էլ իր այցին Ուկրաինա։ Նա չի հստակեցրել՝ երբ տեղի կունենա ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա։
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինն ասել է, որ Էրդողանը Պուտինի և Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև տարաձայնություննեը կարգավորելու նպատակով։Նա նաև ասել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանը կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցություններ վարելու համար։
Թուրքիայի նախագահը նախորդ տարի բազմիցս հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորմանը մասնակցելու իր ցանկության մասին։ 2021 թվականի դեկտեմբերին հեռախոսազրույցների ժամանակ Պուտինը Էրդողանին մատնանշեց, որ Ուկրաինան շարունակում է իր ապակառուցողական գիծը, որի նպատակը Մինսկի պայմանավորվածությունների խաթարումն է։














