Գլխավոր
25.07.2019

Ի՞նչ է Ստամբուլի կոնվենցիան, ու՞մ համար է և ինչո՞ւ է այն կարևոր

Ի՞նչ է Ստամբուլի կոնվենցիան, ու՞մ համար է և ինչո՞ւ է այն կարևոր

Ի՞նչ է ասում Ստամբուլի կոնվենցիան

Պետությունը պատասխանատու է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար:
Պետությունը պետք է նպաստի կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը և կանխարգելի բռնությունը կանանց նկատմամբ` խթանելով կոնֆլիկտները փոխադարձ հարգանքի միջոցով և առանց բռնության լուծելու գաղափարը, նպաստելով գենդերային կարծրատիպերի վերացմանը (ներառյալ այդ նպատակով կրթական նյութերի օգտագործումը):
Պետությունը պետք է հետաքննի բռնության մասին բոլոր պնդումները և պատասխանատվության ենթարկի բռնարարներին:
Պետությունը պետք է պաշտպանի և աջակցի նրանց, ովքեր բռնության են ենթարկվում (օրինակ՝ բռնարարներին տանից դուրս բերելով՝ ապահովելու համար տուժողի անվտանգությունը, և տրամադրելով հասանելի ապաստարաններ):
Պետությունը պետք է ապահովի, որ տուժողները կարողանան փոխհատուցում պահանջել բռնարարից, և պետք է տրամադրի համապատասխան փոխհատուցումը, եթե այն չի կարող հատուցվել այլ աղբյուրներից:
Պետությունը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի տուժողներին աջակցելու և հետագա բռնություններից նրանց պաշտպանելու համար:
Բռնությունից տուժողները պետք է տեղեկություն ունենան աջակցության ծառայությունների մասին, և դրանք պետք է հասանելի լինեն նրանց(այդ ծառայություններից են օրինակ՝ շուրջօրյա հեռախոսային թեժ գծերը, սեռական բռնության ճգնաժամային կենտրոնները, խորհրդատվությունները և ապաստարանները):
Քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի բռնությունից տուժողներին կենսական նշանակության ծառայությունների մատուցման առումով: Քաղաքացիական հասարակությունը բարձրացնում է հասարակության իրազեկման մակարդակը և նպաստում է դիրքորոշումների փոփոխությանը՝ զրո հանդուրժողականության մշակույթի տարածման համար:
Ոստիկանության և արդարադատության համակարգի մասնագետները պետք է վերապատրաստվեն տուժողների իրավունքների և հետագա վնասները կանխարգելելու ուղղությամբ՝ արձագանքելու և վտանգավոր իրավիճակները կառավարելու համար:
Ի՞նչ չի ասում Ստամբուլի կոնվենցիան
Չկա ոչ մի վտանգ ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից: Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:
Ավանդույթներն ու արժեքները վտանգի տակ չեն: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։
«Գենդեր» բառը չի փոխարինում «կանայք» և «տղամարդիկ» եզրերին։ Կոնվենցիայում «գենդեր» բառն օտագործվում է՝ մատնանշելու համար, որ կանանց ավելի հաճախ են ենթարկում բռնության, քանի որ նրանք կին են:
Կոնվենցիայի չի անդրադառնում նույնասեռ ամուսնությունների ընդունմանը: Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդության վրա:
«Երրորդ գենդեր»-ը ներկայացված չէ կոնվենցիայում: Չկա նաև դրա ընդունման որևէ պարտավորություն: Պետությունները միայն պարտավորվում են պաշտպանել տուժողների իրավունքները առանց որևէ խտրականության, ներառյալ սեռը, ռասան, կրոնը, լեզուն, տարիքը, ամուսնական կարգավիճակը, սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը:
Գենդերային հավասարության հասնելու և կարծրատիպերի դեմ պայքարելու համար որևէ կրթական մոդել Կոնվենցիան չի պարտադրում: Պետություններն ազատ են հաշվի առնելու իրենց հնարավորություններն՝ առավել համապատասխան կրթական նյութեր և մոտեցումներ ընտրելիս:
Բռնության ենթարկված տղամարդիկ դուրս չեն մնում կոնվենցիայից: Ընտանեկան բռնության ծառայությունները պետք է մատուցվեն նաև տղաներին և տղամարդկանց:
Կոնվենցիայի շրջանակներում միգրացիայի և ապաստանի հայցման քաղաքականությունները հարցականի տակ չեն դրվում: Կոնվենցիան ընդունում է, որ միգրանտ և ապաստան հայցող կանայք հատկապես խոցելի են գենդերային բռնության տեսանկյունից, և, ըստ այդմ, կոնվենցիան հայցում է, որ պետությունները հաշվի կառնեն այս կանանց հատուկ կարիքները:
Եվրոպայի Խորհրդի Ստամբուլի կոնվենցիան մարդու իրավունքների պայմանագիր է՝ ուղղված կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Այն ստորագրվել է ԵՄ բոլոր պետությունների կողմից:

Փաստ 1

Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում է և մեծ տարածում ունի ամբողջ Եվրոպայում: Տարբեր պետություններ տարբեր քաղաքականություններ են վարում, սակայն ներդաշնակ օրենսդրական չափորոշիչները օգնում են ապահովելու, որ բռնությունից տուժողներն ունենան նույն մակարդակի պաշտպանություն և աջակցություն բոլոր երկրներում:

Փաստ 2

Չի կարող լինել կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարություն, եթե կանանց ենթարկում են բռնության, իսկ պետությունները աչք են փակում այդ հանգամանքի վրա:

Փաստ 3

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը կիսում են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության վերացման ընդհանուր նպատակը: Այդ նպատակին հասնելու համար Եվրոպայի խորհրդի անդամ X պետություն վավերացրել է Ստամբուլի կոնվենցիան:

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան