Հայաստան

Գորիս-Սիսիան հատվածում բուք է, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թիվ 1

Recent Posts

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

2 minutes ago

Հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն․ «Թուրքիայի…

23 minutes ago

Հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի այլ…

26 minutes ago

Սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են. վարչապետ

Սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաև իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, հետագա…

1 hour ago

Կապալառուն պարտավորությունները չի կատարել. վարչապետը՝ Կապսի ջրամբարի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի դադարեցմանը․ «Կապալառու գործընկերը պարզապես իր…

1 hour ago

Տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի. վարչապետ

Հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.3%-ով։ Արդյունաբերական արտադրանքի…

2 hours ago