RA Minister of Education, Science, Culture and Sport Arayik Harutyunyan and Deputy minister Zhanna Andreasyan gives a press conference at the RA Government’s press center
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պարզաբանել է, թե ինչու են այժմ դպրոցի տնօրեններին ոչ թե ընտրում, այլ նշանակում։Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ են մեկնարկել խորհրդարանական լսումները։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո, հարցուպատասխանի փուլում, ներկաներից մեկը նշեց, որ մենք դպրոցի տնօրենի ընտրական կարգից անցում ենք կատարում նշանակովի կարգի, բայց չէ՞ որ դա ժողովրդավարական սկզբունքներից հետընթաց է։«Դուք հարցնում եք, թե ինչքանով է ժողովրդավարական ընտրությունից անցնել նշանակման, ես կասեմ, որ սա ևս մեկ առիթ է, որպեսզի բոլորս մտածենք, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք «ժողովրդավարություն»։
Եթե դուք գտնում եք, որ այն ընտրության գործընթացը, որով այսօր դպրոցներում իրականացվում է տնօրենների ընտրությունը, որևէ կապ ունի ժողովրդավարության հետ, թույլ տվեք դրա հետ չհամաձայնել»,– ասաց Անդրեասյանը։Նա շեշտեց, որ չհամաձայնելու համար ունի բավարար հիմքեր, որոնց պարզաբանելն ու ներկայացնելը տևական ժամանակ կպահանջի, որի հնարավորությունը խորհրդարանական լսումների ժամանակ չունի։
«Բայց ուզում եմ հավաստիացնել, որ այս գործընթացը, որը ներդրվելու է, առավելագույն թափանցիկ է լինելու։ Որպես արդյունք ուզում ենք ունենալ մեկ բան, որ պրոֆեսիոնալ և դպրոցին նվիրված մարդիկ իրենց տեղերում լինեն ու մտածեն կրթության որակի բարձրացման մասին»,–ասաց նա։Նշենք, որ ըստ նոր փոփոխությունների` դպրոցներում թե՛ վարչատնտեսական, թե՛ ուսումնական գծով ղեկավարները կնշանակվեն նախարարության կողմից՝ հաշվի առնելով մասնագիտական հանձնաժողովի կարծիքը, իսկ դպրոցի խորհուրդը կզբաղվի տվյալ ուսհաստատության զարգացման բովանդակային հարցերով։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…