Քաղաքականություն

Զելենսկին կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն միտումնավոր ուռճացնում է ռուսական սպառնալիքը. ԶԼՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հատուկ չափազանցնում են ռուսական սպառնալիքը: Այս մասին գրում է RT–ն` հղում անելով Politico-ին։

Հրատարակության տեղեկություններով՝ Ջո Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում աճող գրգռվածության պատճառով Զելենսկին փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ:

Նյութում նշվում է, որ վերջին ժամանակներս Ուկրաինայի առաջնորդը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ դիմակայությունն այնքան էլ սարսափելի չէ:

Աղբյուրի կարծիքով՝ Զելենսկին մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն միտումնավոր չափազանցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը, քանի որ դա քաղաքական տարածք կտա Կրեմլի հետ պայմանավորվածությունների կնքման համար, օրինակ՝ Դոնբասի նկատմամբ Մոսկվայի վերահսկողության ուժեղացման հարցում:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունն ուժեղանում է Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի հարցով` Կիևի դիրքորոշման պատճառով:Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Զելենսկին սխալ է համարում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական սպառնալիքի շուրջ իրավիճակի տեղեկատվական սրումը։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…

8 minutes ago

Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…

26 minutes ago

Վաշինգտոնը պարզապես հող է նախապատրաստում. Լուկաշենկո

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…

39 minutes ago

Ռուսական ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…

56 minutes ago

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…

1 hour ago

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

2 hours ago