«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում բացել Վետերանների հոսպիտալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները։ Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց` թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր։ Ծրագրի բյուջեն կազմելու է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` ԱՄՆ–ում առաջին դրամահավաքն արդեն անցկացվել է, հավաքվել է շուրջ կես միլիոն դոլար։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ առաջիկայում էլ սպասվում է համահայկական դրամահավաք։
Զինվորի տան տնօրենն ասաց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։
«Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– նշեց նա։
Ծրագրի իրականացմանն աջակցելու է Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…