Լրահոս 24/7

«ՀՀ դրոշի մասին» օրենքում առաջարկվում է կատարել փոփոխություն և լրացում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն:

Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, բայց որոշ առաջարկներով: Օրինակ՝ առաջարկվում է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:

Կառավարության ներկայացուցիչը նշեց նաև, որ մասնավորին դրոշը փակցնել պարտադրելը ենթադրում է նաև որոշակի ծախսեր:

Նախագծի գաղափարն արտակարգ համարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Միաժամանակ, Վարդանյանը նշեց, որ նախագիծը լրամշակման կարիք ունի:

«Այո՛, պետական դրոշի նկատմամբ պետք է տածենք համապատասխան հարգանք, այն պետք է մեզ ուղեկցի բոլոր տոներին: Խնդիրն իրավական ձևակերպումների մեջ է: Ասածս չի դիտարկվում որպես պատճառաբանում, արդարացում նրա, որ դեմ քվեարկեն և այլն: Բայց, ի վերջո, գործ ունենք օրենքի հետ: Կան Կառավարության առաջարկներ: Եթե դրանք ընդունելի են, ապա անհրաժեշտ է նախագիծը լրամշակել, ներկայացնել այն փոփոխությունները, որոնք ընդունելի են բոլորիս համար և կապահովեն որոշակիությունը»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին այն պայմանով, որ սկզբունքային առաջարկները պետք է արտացոլվեն նախագծի վերջնական տարբերակում՝ լրամշակված տեսքով:

Նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago