Լրահոս 24/7

Կներդրվի հաշմանդամության գնահատման չափորոշիչների նոր համակարգ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների և մոտեցումների վրա: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք գնահատելու անձի առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել վերջինիս գործունեության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառման ու թիրախային կարիքների սպասարկմանն ուղղված ծառայություններ:   

Ըստ այդմ՝ հաշմանդամության խմբերի փոխարեն առաջարկվում է ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Նախատեսվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատել «խնդրի բացակայություն», «թեթև, միջին ծանրության, ծանր, խոր խնդիրներ» հասկացությունների հիման վրա: Երեխաների ֆունկցիոնալության սահմանափակումը նույնպես կգնահատվի վերոնշյալ դասակարգումների համատեքստում և վերջիններիս հնարավորություն կտրվի պարբերաբար նոր գնահատում անցնել՝ մատուցվող ծառայություններն իրենց առողջական վիճակի և սոցիալական միջավայրի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:    

Նախագիծը սահմանում է նաև վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

Ընդգծենք, որ հաշմանդամության գնահատման գործող համակարգը, մասնավորապես՝ գնահատման չափանիշները հնարավորություն չեն տալիս համապարփակ գնահատել անձի խնդիրները, վեր հանել նրա կարիքներն ու կազմակերպել համապատասխան միջամտություններ՝ մատուցելով կարիքին համարժեք ծառայություններ։ Գործող չափորոշիչներով՝ հաշմանդամության սահմանման ժամանակ հաշվի չեն առնվում նաև այն միջավայրային գործոնները, որոնք ազդեցություն ունեն անձի լիարժեք գործունեության վրա և կանխորոշում են նրա կատարողականությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

5 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

5 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago