Լրահոս 24/7

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեին նման հայկական եկեղեցի է բացվել Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Կարմել Վելիում իր դռներն է բացել նոր հայկական եկեղեցին: Del MarTimes պարբերականը հայտնում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։


«Նոր կառուցված եկեղեցին նախագծվել է այնպես, որ հիշեցնի VII դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Վաղարշապատում (Էջմիածին)։ Բարձր վիտրաժային պատուհանների վրա Աստվածաշնչի և հայոց պատմության վաղ քրիստոնեական շրջանի տեսարաններ են պատկերված», – գրում է հոդվածի հեղինակ Լինդա Մակինթոշը։

Ինչպես նշել է եկեղեցու օծման կոմիտեի (Church ‘ s Consecration Committee) համանախագահ Նորա Ջ. Բալիկյանը՝ համայնքին 15 տարի քրտնաջան աշխատանք ու հաստատակամություն էր պետք երազանքն իրականացնելու համար։ Մինչդեռ տաճարը նախատեսված է ոչ միայն հայերի, այլև Սան Դիեգոյի բոլոր հավատացյալների համար։

Սուրբ Սարգիս եկեղեցու 18 ակր մակերեսով տարածքը ներառելու է կրթամշակութային կենտրոն՝ գրադարանով, հանրային դահլիճ, երիտասարդական կենտրոն և մարզադահլիճ։ Այստեղ դասավանդելու են հայոց լեզու երիտասարդների համար, անցկացնելու են նաև համերգներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ:

Բացի այդ, տարածքում նախատեսվում է ստեղծել հայկական ժառանգության պուրակ ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

7 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

15 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

16 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

16 hours ago