Լրահոս 24/7

Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտ են. Գ․ Մինասյան

Իմ խորին համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտ են: Այս մասին Ազգային ժղովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

«Մի քանի օր առաջ մեկնարկը տրվեց Սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքի, և մեխանիզմը, որն ընտրվել է, շատ լավն է, լավագույններից է: Երկու մարմին է լինելու՝ խորհուրդ, որն ավելի շատ քաղաքական մարմին է լինելու, և ընդհանուր գաղափարները, մոտեցումները, որ այսօր մեր հասարակությունն ունի, ներկայացնելու է մյուս մամնին, որտեղ լինելու են պրոֆեսիոնալ մասնագետ-իրավաբաններ:

Այդ իմաստով պետք է բոլորս հանգիստ լինենք, որ հաստատ ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթի, որն այսօր կա: Մտահոգությունը և պահանջը Սահմանադրական բարեփոխումների՝ բոլորս գիտենք ինչից է գալիս, երբ որ եղան քաղաքական պրոցեսներ, որտեղ ամեն ինչը կանխորոշված չէր, բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ Սահմանադրությունը նորմալ չի կարգավորում պրոցեսներ, դա Գլխավոր շտաբի պարագայում էր, դատարանի կողմից իրավունքի ուժով նորմի կասեցումն էր, բազմաթիվ էին»,- ասաց Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտ են: 

Անդրադառնալով կառավարման համարգի հնարավոր փոփոխությանը՝ փոխնախարարը շեշտեց, որ յուրաքանչյուր անցում ցնցում է պետական համակարգի համար: «Եթե խորհուրդը որոշի, որ պետք է անցում կատարել նախագահական համակարգի, ապա դա լավ պետք է հիմնավորոված լինի: Կարծում եմ, որ մեր երկրի համար պառլամենտական համակարգը լավն է, ուղղակի դա պետք է կատարելագործել, շտկել և այդ ամբողջ համակարգը դարձնել իրական գործոն և հենց Սահմանադրությամբ չփոփոխվող հոդվածներով կարգավորել այս բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք նախկինում»,- ասաց նա: 

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

6 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

6 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

6 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

6 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

7 hours ago