Լրահոս 24/7

ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 16 հարց: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում:

ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանին` Հրաչյա Հակոբյանը: Խորհրդի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել մի շարք բարեկամական խմբերի կազմերում:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

5 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

6 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

6 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

6 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

7 hours ago