«Խորհրդարանական ընդդիմությունը` հանուն ճանապարհային անպատժելիության նախագիծ է բերել։ Ընդդիմությունը առաջարկում է վերացնել ճանապարհային տուգանքների բալային համակարգը`պնդելով, որ այն անօգուտ է: Այնինչ, բալային համակարգը ստեղծված է նրա համար, որ չլինեն անպատժելի վարորդներ, որոնք կամ հարուստ են ու հանգիստ վճարում են տուգանքները, կամ էլ սնանկ են ճանաչվել ու ոչինչ էլ չեն վճարում:
Բալայինը նորմալ համակարգ է, որը գործում է բազում երկրներում: Բալայինը նրա համար է, որ դրամական տույժը չլինի միակ պատիժը, քանի որ կան վարորդների խմբեր, որոնց դա չի կանգնեցնում. դրանք հարուստներն են, ովքեր հանգիստ կվճարեն տուգանքները և դրանք դատարանով սնանկ ճանաչվածներն են, որոնք կարող են ոչինչ էլ չվճարել:Սովորական` մարդավարի վարող վարորդի համար բալայինը խնդիր չէ և տարեկան 9 բալը բոլորովին բավարարում է:Այո, բալայինի ներմուծումից հետո վթարներն ու մահերը շատացել են, բայց դա ոչ թե բալայինի արդյունք է, այլ մեքենաների ու անփորձ վարորդների շեշտակի աճի արդյունք:
Մեքենաների քանակը աճել է մոտ 20-30 տոկոսով, իսկ անփորձ վարորդների քանակը` կրկնակի… Եվ Զարմանալի չէ, որ դա ազդել է երթևեկության անվտանգության վրա:Տպավորություն է, որ ընդդիմությունը ուզում է պաշտպանել այն վարորդներին, որոնք բեզպրեդել են անում, որոնք առատ խախտումներ են անում ու որոնք չեն մտահոգվում դրամային տույժերի համար»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…