ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում նախանշված Անթալիայի համաժողովին հրավիրված չէ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս պահի դրությամբ ես և պարոն Միրզոյանն ենք հրավիրված նշված միջոցառմանը, և, ինչպես բազմիցս ասել ենք, իրոք որոշում կայացված չէ։ Ինչը նշանակում է` կարող է գնանք, կարող է` չգնանք»,– ասաց Ռուբինյանը` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խոստանալով առաջինը տեղեկացնել որոշում կայացնելուց հետո։«Կզանգեմ, Ձեզ կասեմ»,– ասաց նա։
Նշենք, որ Ռուբինյանն այս կերպ արձագանքեց Մանուկյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի` հստակ դիրքորոշում չարտահայտելու «դիվանագիտական խաղերը» Թուրքիան արդեն միջազգային հարթակներում ընդդեմ Հայաստանի է օգտագործում։
«Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց»,– ասաց Մանուկյանը։
Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց. «Ես չեմ հասկանում ձեր բարձրացրած հարցը, որ ասում եք` ուր եք գնում։ Իսկ ո՞վ է ասաց, որ ինչ–որ տեղ գնում ենք»։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…