Վերջին 14 օրում, նախորդ 14 օրվա համեմատ, կորոնավիրուսի դեպքերն աճել են 437 տոկոսով։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։Նրա խոսքով` նշված ժամանակահատվածում վարակի վերարտադրողական ցուցանիշը 1.1 է։ Շարունակվում են արձանագրվել վարակման դեպքեր 0-18 տարեկանների շրջանում։
«Վերջին 14 օրում 3-5 տարեկան երեխաների շրջանում վարակման դեպքերն ավելացել են 7.3 անգամ,6-17 տարեկանների շրջանում`4 անգամ, 18-23 տարեկանների շրջանում` 5.3 անգամ»,– ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` բոլոր մարզերում էլ գրանցվել է դեպքերի աճ, բայց ամենաբարձր ցուցանիշը Երևան քաղաքում է։
Պատվաստվածների շրջանում հիվանդությունն ընթանում է բավականին թեթև կամ միջին ծանրության։ Հոսպիտալացման դեպքեր կան, բայց «Դելտա» շտամի համեմատ մի քանի անգամ քիչ են «Օմիկրոնով» հոսպիտալացման դեպքերը։
Այս պահի դրությամբ բժշկական հաստատություններն աշխատում են ծանրաբեռնված, սակայն առողջապահական համակարգը կարողանում է դիմակայել ստեղծած իրավիճակին։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…