Աֆղանստանի Բաղդիս նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Աամաջ նյուզ» գործակալությունը։Նշվում է, որ ևս 20 մարդ վիրավորվել է։Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալայի–Նաու քաղաքում: Պայթուցիկ սարքը գործել է անմիջապես մզկիթի մուտքի մոտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով 15 մարդ է տուժել: Ականատեսները պատմել են, որ միջադեպի պահին ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները մզկիթից դուրս գալիս են եղել:
«Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հետևանքով, որը գործել է, երբ հավատացյալները ուրբաթօրյա նամազից հետո լքելիս են եղել Կալայի-Նաուի մզկիթը»,- նշում է գործակալությունը:
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Հարկ է նշել, որ անցյալ տարվա աշնանը Աֆղանստանի մզկիթներում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…