Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն:
«Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պարգևները հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիմոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա շնորհավորել է բոլորին և կոչ արել շարունակել նույն նվիրումով իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…
Երևանի քաղաքապետարանի՝ մարտի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2025 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում…
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Ֆասթ Բանկը 2024թ․-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։ Նախորդ տարի Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են…
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…