Հայաստանում փետրվարի 13–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուտ է եղել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին։
«Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ 5.2 մագնիտուդը համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի »,–ասաց Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…