Երևանի բնակելի շենքերում դեռևս բաց է մնում 255 աղբատար կամ ընդհանուր թվի 7 տոկոսը։ Այս մասին ասվել է այսօր կայացած Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«255 բաց աղբատարներից 226-ը բաժին է ընկնում Երևանի երկու վարչական շրջաններին՝ Կենտրոն և Արաբկիր»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Երևանում աղբատարերի ընդհանուր թիվը 3691 է, որից փակ է 3436-ը։ Արեյանը հավելել է, որ մնացածների փակումը չպետք է խնդրահարույց լինի։ Իր հերթին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին կոչ է արել առավել ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ: Երևանի բնակելի շենքերում աղբատարներին փակման գործընթացը մեկնարկել է 2020 թվականին:
Քաղաքապետարանում կարծում են, որ բոլոր աղբատարները պետք է փակել, քանի որ դրանց գործունեությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման, գարշահոտության տարածման համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանվում են։Փակելուց առաջ աղբատարները մաքրվում են և մշակվում հատուկ նյութերով։ Քաղաքային իշխանությունները աղբատար խողովակների փոխարեն շենքերի դիմաց աղբարկղեր են տեղադրում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…