«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան կներկայացնի հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի «Mashtots Tartu – Tallinn» հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Հայրապետյանը: Տեղեկությունը հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։
«Եվրատեսիլ 2022» 66-րդ մրցույթը տեղի կունենա Թուրինում (Իտալիա)։