Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։
«Շտապբուժօգնություն ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:
Ընդհանուր բուժական համակարգում կարևորելով առաջնային օղակի աշխատանքը՝ Գևորգ Սիմոնյանը նկատել է, որ երևանյան պոլիկլինիկաներն այսօր կարևոր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին՝ հնարավորություն տալով ավելի վաղ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բնակիչների համար արդեն հասանելի են նաև դժվարամատչելի հետազոտությունները: Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել մի շարք ծառայություններ»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…