Թաիլանդի իշխանությունը որոշել է օտար լեզուներով գրության համար փոխել Բանգկոկի պաշտոնական անվանումը` առաջարկելով լատինատառ Krung Thep Maha Nakhon անվանումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհրդի հայտարարությանը։
Անվանումը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների քաղաք մեծ մայրաքաղաք», միաժամանակ Bangkok-ը կմնա որպես քաղաքի ոչ պաշտոնական անվանում:Նոր ռեեստրն ուսումնասիրության է ուղարկվել հատուկ իրավական հանձնաժողով, որից հետո այն ուժի մեջ կմտնի։
«Դրանից հետո մայրաքաղաքի անվանումը օտար լեզուներով պաշտոնապես կգրվի Krung Thep Maha Nakhon կամ, ինչպես նախկինում, Bangkok»,- նշվում է փաստաթղթում։Ըստ Թաիլանդի վարչապետի գրասենյակի տարածած պարզաբանման՝ տեքստում Bangkok բառը կարող է փակագծերի մեջ առնվել նոր անվանումից հետո։
Նշվում է, որ Թաիլանդում մայրաքաղաքը միշտ անվանվել է Krung Thep Maha Nakhon, բայց այս ձևը նույնպես կրճատված է, քանի որ լրիվ անվանումը բաղկացած է ավելի քան 40 առանձին տարրերից և ամենաերկարն է աշխարհում։Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհուրդը բառերի (ներառյալ պաշտոնական տեղանունները) ուղղագրության և օգտագործման ստանդարտների մշակման, ներդրման և փոփոխման պատասխանատուն է։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…
Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…
Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…
ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…