Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել` պաշտոնատար անձանցից և քաղաքական գործիչներից պահանջելով դատական իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելիս զուսպ լինել և հիմնվել միայն փաստերի վրա։
«Միաժամանակ, ԲԴԽ–ն անընդունելի է համարում գործողություններով կամ հրապարակային հայտարարություններով դատավորների` քաղաքական չեզոքության վտանգավոր սահմանագծին մոտենալու հնարավորությունը։ ԲԴԽ–ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են գնահատվել որպես դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների խախտում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Խորհուրդը նշում է նաև, որ խիստ մտահոգիչ են իրավաբանական համայնքի ներկայացուցիչների՝ վերջին շրջանում դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող, նսեմացնող և վիրավորական բնույթ կրող հայտարարությունները։ ԲԴԽ–ն իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին կոչ է անում առավել բարձր պատասխանատվությամբ մոտենալ իրենց հրապարակային ելույթներին, գնահատականներին և որակումներին։
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…