Լրահոս 24/7

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է. ՀՀ–ում Իրանի դեսպանատան արձագանքը

Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան 200-ամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Եռալեզու` անգլերեն, հայերեն և պարսկերեն գրառումներ են արվել այս թեմայով` նշելով նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատանը։

Այսօր «Եվրանեսթի» պատվիրակության կազմում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին սոցցանցի իր էջում գրել էր, թե որքան հայտնի է` Կապույտ մզկիթը Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Նա հավելել էր, թե հավատում է, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այդ մզկիթում։

«Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են։ Ո՞վ կարող է կարդալ դրանք։ Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է»,–ասված է ՀՀ–ում Իրանի դեսպանատան գրառման մեջ։Իրանի դեսպանատունը նշում է նաև, որ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին սկսել է գործել որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթավայր և գրավիչ զբոսաշրջային վայր:

Հիշեցնենք, որ Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։

991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։ Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

9 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago