Լրահոս 24/7

Հանդիպել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Ա․ Եղոյանը և Մ․ Կալյուրանդը

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Եղոյանը, որը նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է։

«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ հարցեր, բնականաբար, ԼՂ հակամարտության կոնտեքստում»,– նշեց պատգամավորը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր կլինի ծանոթանալ նաև հանդիպման ամբողջական տեսաձայնագրությանը։

Եղոյանը շնորհակալություն հայտնեց Կալյուրանդին` տարածաշրջանի և Հայաստանի համար կարևոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար։Եղոյանը հայտնեց, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին` հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում, սակայն մինչ այդ աշխատանքները կշարունակվեն առցանց կամ այլ ձևաչափերում։ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն հայտնեց հերթական անգամ ջերմ ընդունելության համար։ Նա հիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ։

«Կարևոր էր այսօր նման հանդիպում ունենալ, քանի որ, համավարակով պայմանավորված, երկար ժամանակ չենք ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հանդիպումներ։ Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին և կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ և անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը։ Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո»,– նշեց Կալյուրանդը։

Նա շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։ Կալյուրանդը վստահեցրեց, որ իրենք պատրաստվում են կրկնել այդ ամենն այնքան, մինչև վերջին հայը չվերադարձվի Հայաստան։ Խոսել են նաև Արցախի մշակութային ժառանգության մասին, և Կալյուրանդը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը կկարողանա մեկնել տարածաշրջան` հարցին լուծում տալու համար։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

6 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

7 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

7 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

9 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

9 hours ago