Քաղաքականություն

Էրդողանը անընդունելի է համարել Ռուսաստանի գործողությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունում և մերժում է Ռուսաստանի` այսօր վաղ առավոտյան Ուկրաինայի դեմ սկսած գործողությունը։

«Միջազգային իրավունքի այս խախտումը ծանր հարված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի` իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին, դա ասացի նաև քիչ առաջ Զելենսկու հետ ունեցած զրույցում»,–հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կոչ է անում կողմերին խնդիրը լուծել Մինսկի համաձայնությունների շրջանակներում երկխոսելով։ Ըստ նրա, Թուրքիան անելու է ամեն ինչ Ուկրաինայում ապրողների, այդ թվում` թուրք քաղաքացիների ու թաթարների կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով։Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստը Թուրքիայում տևել է 1 ժամ 45 րոպե։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

1 hour ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago