ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք նշանակումներ են եղել ՀՀ զինված ուժերում։Մասնավորապես`
Գոռ Նիկոյանը, նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ էին եղել ՀՀ զինված ուժերում։Մասնավորապես` Արմեն Հարությունյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:Անդրանիկ Մակարյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Արթուր Պողոսյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:Արմեն Առուշանյանը ազատվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…