Լրահոս 24/7

Զելենսկին ռազմական օգնության համար դիմել է «Բուխարեստի իննյակին»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ դիմել է «Բուխարեստի իննյակին» և ռազմական օգնություն խնդրել, նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այսօր առավոտյան ուկրաինացիներին ուղղված իր տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակապատերազմական կոալիցիա ստեղծել։

«Բուխարեստի իննյակը» Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 9 երկրների ասոցիացիա է, որը ստեղծվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Բուլղարիան, Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:

Զելենսկին կարծում է, որ միայն ուկրաինացիների վճռականությունն է ի վիճակի «պահպանել Ուկրաինայի ազատությունը և պաշտպանել պետությունը»։Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն և փոխադարձ աջակցություն։

«Հոգ տարեք ձեր սիրելիների մասին, բայց մի մոռացեք նաև ձեր շրջապատի մարդկանց` հատկապես միայնակներին, տարեցներին: Օգնեք մթերային ապրանքների հարցում, օգնեք ապաստան գտնել, երբ կա օդային հարձակման տագնապի ազդանշան, օգնեք ստանալ ստուգված, պաշտոնական տեղեկատվություն»,- ասել է նա։

Զելենսկին միաժամանակ կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ պետք է Ուկրաինայի հետ խոսի ռազմական գործողությունների դադարեցման մասին, և «լավ կլինի դա շուտ անել»։

«Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի խոսել մեզ հետ, խոսել այն մասին` ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները և դադարեցնել այս ներխուժումը: Որքան շուտ սկսվի խոսակցությունը, այնքան քիչ կլինեն Ռուսաստանի սեփական կորուստները», – ասել է նախագահը:

Զելենսկին կրկին դիմել է ռուսներին՝ կոչ անելով միանալ հակապատերազմական ցույցերին։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago