Գլխավոր
27.07.2019

Գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է սպասվում՝ լավ իմաստով. գործարարը խոշոր ներդրումային ծրագիր է ներկայացրել

Գալիք 2-3 տարում տնտեսական պայթյուն է սպասվում՝ լավ իմաստով. գործարարը խոշոր ներդրումային ծրագիր է ներկայացրել

40 տարուց ավել Կալիֆորնիայում բնակվող Ալեք Բաղդասարյանը բավականին հաջողակ բիզնեսմեն է ԱՄՆ-ում: Նա ղեկավարում է իր կողմից հիմնադրած ծրագրավորման IIG ընկերություննը, որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում: Չնայած Բաղդասարյանը տասնամյակներ ԱՄՆ-ում է ապրոմ, այնուամենայնիվ, տարին մի քանի անգամ հասցնում է լինել Հայաստանում: Հայաստանյան իր կոլեկտիվին ընդգրկում է կրթական ծրագրերում, սովորեցնում ծրագրավորման լեզուն, ապա հաղորդակից դարձնում աշխարհի՝ այդ ոլորտի ընթացքին: «Ամերիկացիները լավ արտահայտություն ունեն՝ երկու կողմն էլ հաղթող է, այսինքն՝ իրավիճակ, որ երկու կողմի համար էլ շահեկան է: Իմ պատմությունն էլ այդպիսին է՝ ինձ համար է լավ Հայաստանում ընկերություն ունենալը, եւ դա լավ է այն երիտասարդների համար, որոնք մեր թիմի անդամ են ու կարողանում են սպասարկել դրսի շուկան»,- նշում է Ալեք Բաղդասարյանը: Վերջինս հյուրանոցային բիզնես ունի Արցախում՝ Շուշիում: «Շուշի Պլազա» հյուրանոցը հենց նրանն է. ըստ նրա՝ այն վնասով է աշխատել, բայց կարեւորը գաղափարն է: Բացի այս, Բաղդասարյանն ԱՄՆ-ում Հայ կրթական միության հոգաբարձուների խոհրդում է. Միությունը բավականին ծանրակշիռ հեղինակություն ունի դրսում, իսկ Հայաստանի ներսում այն հասցրել է տասնյակ միլինավոր դոլարների ծրագրեր իրականացնել:

– Թավշա հեղափոխությամբ Նոր Հայաստան ունենք: Այս իրավիճակը ձեզ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին մտածելու առիթ տվե՞լ է:

– Ես միշտ պարտակամության զգացողություն ունեցել եմ, որ պիտի Հայաստանում աշխատեմ: Երբեք որեւէ կառավարութան չեմ դիմել, պաշտոնի ակնկալիք չեմ ունեցել, բայց մշտապես հայրենիքիս համար աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակներում: Թավշյա հեղափոխությունն ավելին է տվել, քան միայն հնարավորություն գործելու Հայաստանում: Իմ գրասենյակները 90-ականների վերջից գործում են Հայաստանում, եւ ես երբեք խնդիր չեն ունեցել հարկային կամ այլ պետական մարմինների հետ: Խնդիրը դա չէ. թավշյա հեղափոխությունը մարդկանց մեջ հավատ է արթնացրել: Տարիներ շարունակ լինելով Հայ-ամերիկյան բիզնես խորհրդում՝ հիմա նոր տեսնում ու զգում եմ, թե ինչքան հզոր է հավատքի ուժը ժողովրդի մեջ, հավատում են, որ կարող են Հայաստանում գործել, զարգացնել երկիրը: Տարիներ շարունակ մարդկանց համոզում-խնդրում էինք, որ եկեք Հայաստան, բիզնես ու աշխատավայր ստեղծենք, բայց միշտ ծաղրում-չարախնդում էին, թե կգնանք էնտեղ դրամները ձեռքներիցս կառնեն եւ այլն, եւ այլն:

Բայց հիմա այդ մոտեցումը փոխվել է, կարողանում եք մարդկանց մեջ այդ վստահությունը տեսնել: Քննարկումների, հանդիպումների միջոցով հորդորում ենք՝ օր առաջ գնալ ու սկսել, հետո գալ այդ հաջողությունն այստեղ ներկայացնել: Հազար խոսքը մի գործով կարող է փակվել: Լավ փորձառությունը կայծակի նման կտարածվի ու ավելի կուժեղացնի ցանկությունը նոր ծրագրեր ձեռնարկելու: Մեր անելիքն այսօր ԱՄՆ-ում մեր կազմակերպության միջոցով ցույց տալ ճանապարհները, առավել գրավիչ ուղղությունները:

– Ստացվո՞ւմ է մի բան տեղից շարժել:

– Մեր արդյունավետությունն ավելին կլինի, եթե հայաստանյան համապատասխան կազմակերպությունները կամ թեկուզ կառավարական շրջանակները մեզ ապահովեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, ուղղորդեն՝ ո՞ր կետերի վրա առավել աշխատանք ու ջանք դնենք: Գիտեք տարիներ շարունակ խնդիրներն այստեղ էլ են կուտակվել (նկատի ունի ԱՄՆ հայ համայնքը-խմբ), որովհետեւ Հայաստանից համապատասխան մեսիջներ չեն ուղարկվել: Այսօր 100 կամ 200, թեկուզ 50 Հազար ԱՄՆ դոլար ներդրողին պետք է ճիշտ ուղղորդել, որ արի կլինի փողդ էստեղ մի դիր, փոխարենը՝ էս քաղաքի այս ծրագրի ու գործի մեջ դիր ու հավանականությունն ավելի մեծ կլինի օգուտով դուրս գալու: Ինձ թվում է՝ այս աշխատանքն ինչքան շուտ սկսենք անել, այնքան կհաջողենք ավելի շատ մարդ տանել, թռոլինգի էֆեկտով ցանկությունը կմեծանա, ու տեմպն էլ կարագանա: Հիմա մենք գործարարներին ուղղորդում ենք մեր ունեցած ինֆորմացիայի չափով, ունենք մասնագետներ Հայաստանից, որոնց փորձառությունը կարեւորվում է այստեղի բիզնես շրջանակների կողմից, նաեւ փորձագետներ ունենք, որոնք մշակում են համապատասխան օրենսդրական դաշտը բացատրել-մատչելի դարձնելու ինֆորմացիոն մեխանիզմները:

Ավելին՝ armtimes.com

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան