Գլխավոր
27.07.2019

Գողացված բանկային քարտերով կանխիկացվել էր մի քանի հարյուր հազար դրամ

Օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։ Շուտով հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում գրպանահատության թիրախ էր դարձել մի տղամարդ։ Այս դեպքում ևս գողացված բանկային քարտի հետ գաղտնաբառ կար։ Դեպքից որոշ ժամանակ անց տղամարդու բանկային քարտից կանխիկացվեց 100․000 դրամ։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-միջոցառումների արդյունքում հետքը գտան։

Նրանց տեսադաշտում հայտնվեց Գյումրիի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումների ընթացքում Վանաձորում բնակվող մի կնոջ պայուսակից հափշտակվեց 330․000 դրամ։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ այս գողությունը ևս կատարել է գյումրեցի տղամարդը։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։ Հենց բերման ենթարկվելու օրը ոստիկանությունում հնչեց ևս մեկ այազանգ․ մի տղամարդու գողացված բանկային քարտով կանխիկացվել էր 273․000 դրամ։

Գաղտնաբառը դարձյալ քարտի հետ էր եղել։ Բերման ենթարկվածը խոստովանեց նաև, որ ժամեր առաջ ինքն է գողությունը կատարել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ տղամարդը մենակ չի գործել։ Այս հանգամանքը ամբողջությամբ բացահայտելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են իրականացվում։

Հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15

Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40

Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան