Լրահոս 24/7

Չենք սպասարկում օտար տեղեկատվական օրակարգերը․ ՀՌԱՀ նախագահ Տ․ Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը գրել է․

«Չենք սպասարկում օտար տեղեկատվական օրակարգերը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ լիցենզավորված եւ հեղինակազորված բոլոր հեռարձակողներին․ Հարգելի գործընկերներ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են: Այդ պատերազմը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգը:

Կարծում եմ, հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպավություն եւ պատասխանատություն են պահանջում մեր մեդիայից: Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, փոխանցեմ ձեզ մեր տեսակետը: Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է:

Ուստի, փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագռգիր կողմերին:Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում:

Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն: Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումը այս հակամարտության մեջ:

Հիշում ենք, որ եւ Ռուսաստանում, եւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը: Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհերի եւ տառապանքների է բերում: Ուրեմն, խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար:

Հետագայում, եւ Ուկրաինայում, եւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին: Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովրդները ընդհանուր բազմադարյան պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը կօգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, կլուծի խնդիրները եւ խաղաղություն կհաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու: Հենց դա է բխում Հայաստանի շահերից:

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

1 hour ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

3 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

3 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

4 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

4 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

5 hours ago