Վայոց Ձորի մարզը ակնաբուժական բարձրորակ ծառայություններով կապահովի։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։
Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար։
Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից՝