X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների միջև բախումների հետևանքով կա 36 տուժած և 1 զոհ

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն , Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Ղրղզստանի հատուկջոկատայինները նախկին նախագահին ձերբակալելու օպերացիա են սկսել՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ-Տաշ գյուղի նրա առանձնատանը։

Ուժայինները նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 36 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող և հատուկջոկատային։ Հաղորդվում է 1 զոհի մասին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս