X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

«Լիդիան». մեր բնապահպանական հետազոտություններն աննախադեպ են

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք ունենք Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական հետազոտություններ եւ միջազգային լավագույն չափանիշներով նախագծված հանք:
Փորձաքննությանը, ինչպես նշվեց երեկ, տրամադրել ենք ավելի քան 300 անուն փաստաթուղթ: Չի եղել հարց կամ պարզաբանման պահանջ, որի վերաբերյալ մենք չենք տրամադրել համապարփակ հետազոտություն, գիտական հիմնավորում:
Ընդհանուր առմամբ, տրամադրել ենք 20 հազար էջ փաստաթուղթ: Կարծում ենք, սա առավել քան խոսուն թիվ է: Խոսքը Հայաստանի համար բացառիկ ու նույնիսկ միջազգային պրակտիկայի համար օրինակելի քանակի ու որակի բնապահպանական հետազոտությունների, ռիսկերի գնահատման, կանխարգելման միջոցառումների մասին է: Սա, կարծում ենք, թե՛ աննախադեպ բնապահպանական աշխատանքի, թե՛ թափանցիկության վկայություն է», – նշել են ընկերությունում:

Ավելին՝ mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս