X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Մոսկվայում վաղվա հանրահավաքի մասնակիցներին այսօր հրավիրել են ոստիկանություն

Շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր հրավիրել են ոստիկանություն։ Այդ մասին հայտնում է կազմակերպիչներից Էլվիրա Միխարևան։

Նա ասել է, որ իրեն զանգահարել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի ղեկավար Ալեքսանդր Մախոնինը և այսօր 13։00-ին հրավիրել ոստիկանություն՝ քննարկելու վաղվա հանրահավաքի մանրամասներն ու անվտանգության միջոցառումների հետ կապված հարցեր։

Միխարևան նշել է, թե բոլոր մանրամասները կազմակերպիչներն արդեն քննարկել և համաձայնեցրել են քաղաքապետարանի հետ։

«Ամեն դեպքում, ես համաձայնել եմ գնալ ոստիկանություն իմ փաստաբանի ուղեկցությամբ», – «Դոժդ» հեռուստաընկերությանը երեկ ուշ երեկոյան ասել է ընդդիմադիրների հավաքի կազմակերպիչներից մեկը։

Վաղը ցերեկը Մոսկվայի Սախարովի պողոտայում կանցկացվի բողոքի արտոնված երթ։ Փորձագետները կարծում են, որ հավաքը չափազանց մարդաշատ է լինելու վերջին երկու չարտոնված հավաքներից հետո, երբ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։

Ավելին՝ azatutyun.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս