2022-10-31
Սոչիում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում երկկողմ հանդիպում են անցկացնում։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ողջունել են միմիյանց և հայտնել, որ շատ կարևորում են փոխադարձ այցելություններն ու հանդիպումները։
Վլադիմիր Պուտինի հայտարարությունները.
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, ինչպես որ հարկն է, կատարում է իր առաքելությունը Ղարաբաղում,
Եռակողմ բանակցությունների նպատակն է իրականացնել 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները,
Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել տնտեսական համագործակցության ոլորտում, սակայն արժե ազդակ հաղորդել երկկողմ հանձնաժողովին,
Իլհամ Ալիևի հայտարարությունները.
Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար,
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերություններում դրական դինամիկա են արձանագրում,
Մենք հույս ունենք Ռուսաստանի հետագա ակտիվ դերի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Նմանատիպ Նյութեր