2023-05-19
Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է կայացրել փակել իր Բաքվի գրասենյակը
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է կայացրել մինչև 2023 թվականի հունիսի վերջ փակել իր Բաքվի գրասենյակը։
Այդ մասին հայտնում են ադրբեջնական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ Ադրբեջանն ունի ուժեղ տնտեսություն և ֆինանսական ռեսուրսներ, և Ադրբեջանի և ԱՄՀ-ի միջև ծրագրային բնույթի համագործակցություն մոտ ապագայում չի սպասվում:
Ադրբեջանը ԱՄՀ անդամ է 1992թ. սեպտեմբերի 18-ից:
Նմանատիպ Նյութեր